Բայրամովը մեղադրանքներ է հնչեցրել պաշտոնական Երևանի հասցեին

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ժամանել է Ադրբեջան և հանդիպել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ջեյհուն Բայրամովը Իգոր Խովաևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջները այս գործընթացի հիմնական խոչընդոտն են։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել