Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունը․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։
Նրա խոսքով 15 անձի նկատմամբ հետաքննությունն արդեն ավարտվել է։
«Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին, ճանաչողական փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է նա։