«Առաջարկում ենք 100 օրվա ընթացքում կազմակերպել Եվրամիության անդամակցության հանրաքվե»․ Արամ Սարգսյան

ՀՀ-ի` ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին հարցի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ն պետք է քաղաքակրթական ընտրություն անի, պետք է որոշի՝ պետության վերջնական ուղղվածությունը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ մնալու դեպքում ՀՀ բանակը հետամնաց է լինելու, իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ խոսելու է այնպես, ինչպես «ի քեֆը տալիս է։

«Մենք կորուստներ կունենանք ժողովրդավարության առումով։ Չպետք է լինի ազատ մամուլը, ՀԿ-ներ չպիտի գան, նստեն այստեղ ու տեսակետեներ ասեն»,-նշեց Սարգսյանը։

Կուսակցության նախագահն ՀԿ-ների, քաղաքական 4 ուժերի անունից առաջարկեց 100 օրվա ընթացքում կազմակերպել Եվրամիության անդամակցության հանրաքվե։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել