Ներկայացվող նախագծով առաջարկվում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 10-ից հետո դիմած և երկրորդ, երրորդ եռամսյակներում դիմող շուրջ 880 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 600,500,000 դրամ։
«Հաշվի առնելով Ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև 07.05.2024թ. դրությամբ փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները՝ 2024 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների համար կպահանջվի ևս 600,500,000 դրամ շուրջ 880 շահառուի վճարում իրականացնելու համար, այդ թվում՝ 110-ը՝ մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 960 հազ․ դրամ), 260-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 40 հազ․ դրամ), 510-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 950 հազ․ դրամ)։
2024 թվականի չորրորդ եռամսյակի համար կանխատեսվում է շուրջ 450 շահառուի հայտ, որոնց վճարում իրականացնելու համար կպահանջվի շուրջ 300 մլն դրամ, ինչի վերաբերյալ համապատասխան հիմնավորումներն ու հաշվարկները կներկայացվեն երրորդ եռամսյակի վերջում՝ ըստ անհրաժեշտության։
Վերոնշյալ 600,500,000 դրամը նախատեսվում է հատկացնել «1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի «12001. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրում» միջոցառման ֆինանսական միջոցների վերաբաշխման հաշվին՝ հիմք ընդունելով այդ միջոցառման գծով տվյալ ժամանակահատվածի փաստացի ցուցանիշները, և մինչև ընթացիկ տարվա ավարտը լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք չի առաջանա»,-նշվում է հիմնավորման մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում։