Սոչիում աղջիկն անհետացել է բաց ծովում։։ Արդեն երկու օր է՝ նրան չեն կարողանում գտնել, փոխանցում է Baza-ն։
Հունիսի 16-ին 20-ամյա աղջիկ ընկերոջ հետ գնացել է Ռիվիերա լողափ, երբ ծովում փոթորիկ էր մոլեգնում։ Երիտասարդները ծով են մտել, բայց միայն տղան է դուրս եկել՝ աղջիկը կորել է ալիքների մեջ։
Փրկարարները երկու օր շարունակ փնտրում են կորած կնոջը Ռիվիերա լողափից մինչև Մամայկա միկրոշրջան, սակայն առայժմ անհաջող։
Տեսախցիկները ֆիքսել են աղջկա անհետացման պահը։
Տեսանյութը՝ այստեղ։