Արարատի մարզպետի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով․
«Լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն: Մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար» ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի դիմաց հայտարարել էր «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»։