Արարատի մարզպետի աշխատակազմը հերքել է Տիգրանաշենի բնակիչների՝ գյուղը դատարկելու վերաբերյալ լուրերը

Արարատի մարզպետի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով․

«Լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն: Մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար» ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և սահմանային իրավիճակին առնչվող խուճապային տեղեկություններ հրապարակելուց»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի դիմաց հայտարարել էր «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել