Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին հորդորեց հանել հեռախոսները, մտնել ուղիղ եթեր և կոչ անել մարդկանց, որ գան, միանան իրենց։
«Շատ պարզ է խնդիրը՝ այս մարդը պետք է հեռանա, ուրիշ ձև չունի։ Ուզում է 100 հազար ոստիկան գա, չենք նահանջելու։ Բազմաթիվ վիրավորներ կան»,-ասաց նա։
Նրա խոսքով տասնյակ բերման ենթարկվածներ կան․ «Զուտ նրա համար, որ ուզում են պատիվ ու հայրենիք ունենալ»։
Նա նշեց, որ մի բան կա, որ պետք է իրեն ասեն, ինքը դեռ դրան է սպասում։