ՀՀ ՊՆ-ն բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ

 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 2024 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.

✅️ծրագրավորում,

✅️ցանցային/համակարգային ադմինիստրացիա,

✅️կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2024 թվականի հուլիսի 8-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել