2024 թվականի հունիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
«Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
Քվեարկությանը մասնակցել են 233 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 199 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը:
Շնորհավորում ենք տիկին Համբարձումյանին և մաղթում արգասաբեր աշխատանք»,-նշվում է հայտարարության մեջ։