Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով մեղադրողը միջնորդություն է ներկայացրել 3 ամսով կալանավորելու պահանջով

Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։

Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։
Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում։

Վ.Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայան
Ն.Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյան»,-ասվում է հայտարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել