ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում շարունակվում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքները։
ՆԳՆ փրկարար ծառայությունը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել վթարավերականգնողական և ջրահեռացման աշխատանքներից, որոնք իրականացվում են Ալավերդի քաղաքում և Քարկոփ գյուղում։