Մայիսի 23-ին, ժամը 22։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը (մոտ 10 մ) արմատախիլ է եղել և շրջվել ավտոճանապարհին, ինչից ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։