Նոր Կալեդոնիայում զանգվածային ցույցերից հետո Ֆրանսիայի Գերագույն խորհուրդը կղզում ռազմական դրություն է հայտարարել։
Ֆրանսիայի իշխանությունները զինվորականներին հրամայել են պաշտպանել կղզու բոլոր ռազմավարական օբյեկտները։ Արգելվել են բոլոր ցույցերն ու ակցիաները, արգելափակվել են սոցիալական ցանցերը։ Լրագրողների մուտքը կղզի սահմանափակ է։
Նշենք, որ Նոր Կալեդոնիայում (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) մի քանի օր առաջ բողոքի ցույցեր են սկսվել սոցիալական իրավիճակի ծանրության, գործազրկության և խտրականության բացառման պահանջներով։ Ձերբակալվել են հարյուրավոր ցուցարարներ։