Բագրատ Սրբազանն իր այսօրվա ելույթում դիմեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և ասաց․
«Առիթն օգտագործելով ուղիղ ասում եմ՝ պարոն Վահե Ղազարյան, արդեն երրորդ անգամ եմ Ձեզ դիմում, ես վեր չկենամ, չգամ հանդիպելու Ձեզ, ուրիշ հանգամանքներում կասեի քեզ, բայց հիմա ասում եմ Ձեզ։
Ուղիղ երեսիս նայեք ու ուշադիր լսեք։ Մի՛ արեք, Դուք հանցագործություն եք անում, ուղիղ ասում եմ՝ հանցագործություն է, ո՞ւմ հրամանն եք կատարում, չգիտեմ, բայց թող իմանան, ամեն տեղ իմանան, Ձեր ընկերներն էլ իմանան, մտերիմ ընկերները, որոնք նաև իմ ընկերներն են, թող իմանան՝ սա անընդունելի է, ես հիմա պարզ, պաշտոնական ասում եմ՝ էդ մեքենաներին հրահանգ տվեք ապօրինի կալանքից ազատելու և միևնույն ժամանակ դադարեցրե՛ք էս անընդունելի հարձակումը և հալածանքը մարդկանց վրա։ Վաղը ես ազդանշան եմ տալու մի 10 հատ, հենց ոստիկանների դիմաց։
Դուք երախտիքով սպա եք, իսկապես, ես չեմ թերագնահատում։ Շատ բարի ծառայություն ունի, վաստակ ունի, ինչ ճիշտն է, ասում եմ, բայց այս ապօրինությունները և անօրինությունները ո՛չ իրեն հարիր են, ո՛չ իր նման են, ո՛չ էլ իր գործունեության արտահայտությունն են։ Չի կարողանում ընդդիմանալ այն ստի պաշտոնյային, որ իրեն թելադրանքներ է հանձնում»։