Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սլովակիայում եմ գտնվում, մեկ ժամ առաջ ավարտեցինք շատ կարևոր հանդիպում: Սա վստահ եմ ոչ մի սադրիչի ու բանսարկուի հետաքրքիր չէ:
Բայց ինչ եմ ուզում ասել, էդ նույն ժամին էս ֆեյք շարժման ֆեյք հրահանգիչները իրենց ֆեյքերով ու քարոզչական «թաբլոիթներով» տարածում են իբր ես հենց էդ ժամերին նման գրառում եմ կատարել։
Հ.Գ. Եթե աղբամանը ինքնանետվելու ցանկություն ունեք, ես իհարկե չեմ կարող ձեզ հակառակում համոզել, բայց ամեն դեպքում խորհուրդ չեմ տա»: