«Նիկոլ, ես անպայման գալու եմ քո հետևից»․ Տիգրան Ուրիխանյանի գրառումը

Նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ ազատ է արձակվել։

«Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։

Այո, հայաստանյան իշխանության պատվերով աշնանը իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ հակաիշխանական կոչեր անելու համար։ Հայտարարվել էր հետախուզում, ՀՀ իրավապահները դիմել են ՌԴ իրավապահներին և, միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՌԴ֊ում հայտարարվել է դաշնային հետախուզում, որի շրջանակներում իմ նկատմամբ գործողություն իրականացվեց։

Զարմանալին այն է, որ ինձ արտահանձնելու համար պահանջվող նութերը ՀՀ իրավապահների կողմից նախ չտրամադրվեցին ՌԴ իրավապահներին, այնուհետև հարցմանն ի պատասխան ՀՀ֊ից պաշտոնապես խնդրեցին միջոցներ չձեռնարկել և չարտահանձնել, որի հիմքով և ազատ արձակվեցի։ Հավանաբար ԱԱԾ֊ում գիտակցում են շինծու ցործի անհեթեթությունն ու հետևանքները։

Միաժամանակ տեղեկատվական դաշտ են նետվում իմ նկատմամբ ՀՀ-ում այլ հոդվածներով քրեական գործեր հարուցելու մասին լուրեր։ Բնականաբար կեղծիք է։ Նիկոլ ես անպայման գալու եմ քո հետևից»,-գրել է Ուրիխանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել