Գողություն «Ոսկու աշխարհ» առևտրային կենտրոնում

Նոյեմբերի 13-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Խորենացու փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրային կենտրոնում անհայտ անձի կողմից մի քաղաքացու դրամապանակը գողանալու մասին:

Նոյեմբերի 15-ին ոստիկանները նշված գողությունը կատարելու կասկածանքով Մ. Ավետիսյան փողոցի թիվ 8/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին. նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել