Ինչպե՞ս է կատարվում լիակատար ընկերակցության շահույթի և վնասների բաշխումը

Լիակատար ընկերակցության շահույթը և վնասները բաշխվում են նրա մասնակիցների միջև ընկերակցության բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Ընկերակցության մասնակցին շահույթի կամ վնասների բաշխումից մեկուսացնելու մասին համաձայնությունն առոչինչ է:

Եթե ընկերակցության կրած վնասների հետևանքով նրա զուտ ակտիվների արժեքը պակասում է բաժնեհավաք կապիտալի չափից, ընկերակցության ստացած շահույթը մասնակիցների միջև չի բաշխվում այնքան ժամանակ, մինչև զուտ ակտիվների արժեքը գերազանցի բաժնեհավաք կապիտալի չափը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել