Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ չի բացառում՝ երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրները քննարկելու նպատակով Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև շփումներ կլինեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանեց․ «Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց, թե երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»։