Մենք չհանդիպելու պլաններ չունենք․ վարչապետը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ չի բացառում՝ երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրները քննարկելու նպատակով Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև շփումներ կլինեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանեց․ «Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց, թե երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել