Իրանը հաջող գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ, հրթիռներն ու անօդաչուները կարողացել են հաղթահարել հրեական պետության հակահրթիռային պաշտպանության համակարգերը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար զորամասեր) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին։ Նրա խոսքը մեջբերում է իրանական Press TV հեռուստաալիքը։
«Մենք գիտենք, որ մեր գործողությունն ավելի հաջող էր, քան սպասվում էր։ Մեր արձագանքը Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիայի ավելի կոշտ կլինի», – ասել է գեներալը։
ԻՀՊԿ հրամանատարն ավելացրել է, որ իրանական անօդաչուներն ու հրթիռները հաղթահարել են «Իսրայելի ենթադրաբար հզոր հակաօդային պաշտպանության համակարգը»:
Նշենք, որ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին նույնպես ելույթ է ունեցել՝ նշելով, որ Իսրայելի նկատմամբ «ճշմարիտ խոստում» գործողությունը կատարվել է։