Այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհավատալ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող։

«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված թեժ գիծ՝ 011525252»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել