«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 49-ամյա Ալեքսեյ Ս.-ին: Նա 2013 թ. փետրվարի 27-ից Մոլդովայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Նշված է, որ հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: