Մեքենաների դեղարկղերում պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը փոփոխվել է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որով փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների բժշկական դեղատուփում պարունակվող պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկում։

Iravaban.net-ը հայտնում է, որ դրանց թիվը կրճատվել է։

Գործող ցանկը՝ ստորև․

1. Մանրէազերծված բինտ
2. Չմանրէազերծված բինտ
3. Էլաստիկ բինտ
4. Մկրատ
5. Բամբակ (խոնավածուծ, հիգրոսկոպիկ)
6. Արյունահոսությունը դադարեցնող ձգալարան
7. Կպչուն սպեղանի
8. «Յոդ լուծույթ արտաքին կիրառման 50մգ/մլ» կամ «Պովիդոն յոդ լուծույթ
արտաքին կիրառման 100մգ/մլ»:

Ցանկից դուրս են հանվել նիտրոգլիցերինը, անուշադրի սպիրտը, ցավազրկող դեղերը, վալիդոլը և կորվալոլը։

Հրամանն ուժի մեջ է մտել և գործում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել