Մարտունիի, Գորիսի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 25-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Մարտունիի, Գորիսի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել