Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 13:11-ին ահազանգ է ստացել, որ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատարը թեքվել և խոչընդոտում է երթևեկությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մե մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարն (վարորդ՝ Զ. Մ.) արգելափակվել է ձյան մեջ և միակողմանի փակել ճանապարհը։
Նշվում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: