Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, պահանջել է որդու մարմինը անհապաղ հանձնել իրեն, որպեսզի կարողանա հուղարկավորել նրան։
«Արդեն հինգերորդ օրն է՝ չեմ կարողանում տեսնել նրան, ինձ չեն տալիս նրա մարմինը և նույնիսկ չեն ասում, թե որտեղ է։ Ես դիմում եմ Ձեզ, Վլադիմիր Պուտին, հարցի լուծումը միայն Ձեզնից է կախված։ Թույլ տվեք, որ վերջապես տեսնեմ որդուս: Պահանջում եմ, որ Ալեքսեյի մարմինը անհապաղ հանձնեն, որպեսզի մարդուն վայել հուղարկավորեմ նրան»։
Նախօրեին Նավալնիի գործընկերները հայտնել են, որ քննիչները հանգուցյալի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը, քանի որ ևս 14 օր քիմիական փորձաքննություն է իրականացվելու: