Wildberries-ի Սանկտ Պետերբուրգի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգի պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել՝ 50 հազար քառակուսի մետր մակերեսով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ քաղաքի մամուլի ծառայությունը․ գրում է ТАСС-ը։

«350 x 320 մ, 20 մ բարձրությամբ պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել՝ 50 հազար քառակուսի մետր։ Զոհեր և վիրավորներ այս պահին չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 07:42-ին։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր տեխնիկա և 112 անձնակազմ։ Դատախազությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։

Wildberries վաճառքի օնլայն հարթակի մամուլի ծառայությունը հաստատել է, որ պահեստը պատկանում է ընկերությանը։ Նրանք նաև ավելացրել են, որ վաճառողներին կփոխհատուցվի ապրանքի ինքնարժեքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել