«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են‚ որ Օձունի խաչմերուկում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև 2024թ․ փետրվարի 15-ը ժամանակավորապես արգելվելու է կցորդով կամ կիսակցորդով բեռնատար տրանսպորտային միջոցների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատման տեղամասում։
Տվյալ ճանապարհահատվածի շրջանցման համար առաջարկված ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեման ներկայացվում է։ Այն համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/415134828_122167545482003277_8482250153507432495_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/415067363_122167545464003277_2526478193197641976_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/415110995_122167545362003277_6927628387124396248_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/415134834_122167545374003277_4882829615685364065_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/12/415028544_122167545368003277_7478529649610050466_n.jpg)