Իսրայելի դեսպանն Անկարա չի վերադառնա, քանի դեռ Էրդողանն է Թուրքիայի նախագահը. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ Իսրայելի դեսպանը չի վերադառնա Թուրքիա, քանի դեռ երկրում իշխանության ղեկին Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում:

«Քանի դեռ Էրդողանը Թուրքիայում իշխանության ղեկին է, մեր դեսպանը չի վերադառնա Անկարա»,- գրել է նախարարը:

Ինչպես բացատրել է Քոհենը կից տեսանյութում, Իսրայելի դեսպանին հետ կանչելը «ճիշտ» և «արդարացված» որոշում էր:

Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «դահիճ» և «մարդասպան» է անվանել, հայտարարել, որ նա Գազայի հատվածում ցեղասպանություն է կազմակերպել իր քաղաքական կարիերան երկարացնելու և Իսրայելում իր դեմ սկսված դատական գործընթացից խուսափելու համար։ Բացի այդ, Անկարան հրաժարվում է ՀԱՄԱՍ–ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել