Փաշինյանն ու Պուտինը զրույց են ունեցել Պավլովսկի արգելոց-թանգարանում էքսկուրսիայի ժամանակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պավլովսկի արգելոց-թանգարան շրջայցի ընթացքում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդաբար անցկացնում է Ամանորից առաջ:

Ինչպես երևում է կադրերում, Պավլովսկում շրջագայության ժամանակ Պուտինն ու Փաշինյանը մի փոքր հեռու են կանգնել մյուս առաջնորդներից ու ակտիվորեն զրուցում, նկատել է գործակալությունը։

Նշենք, որ Ցարսկոյե Սելոյում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իլհամ Ալիևին։ Սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին հանդիպումն է 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին հրավիրել է շփվելու ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատական-պարկային համալիրներում էքսկուրսիայի ընթացքում:

Պավլովսկից հետո ԱՊՀ երկրների ղեկավարները գնացել են Ցարսկոյե Սելո, այնուհետև նրանց սպասում են Պետերգոֆում։ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի Ստրելնայի Կոնստանտինովյան պալատում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել