Մայամի քաղաքում արգելված է ոստիկանության բաժանմունք ժամանել սքեյթ-բորդով:
Մայամի քաղաքում չամուսնացած կանայք կիրակի օրերին իրավունք չունեն թռչել օդապարիկով։
Մայամի քաղաքում արգելվում է լոգանք ընդունել մերկ վիճակում:
Միսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքում հրշեջներին արգելված է կրակից փրկել գիշերազգեստով կանանց:
Արկանզաս նահանգում ամուսինը իրավունք ունի ծեծի ենթարկել կնոջը, բայց ոչ ավել, քան ամսական մեկ անգամ:
Նևադա նահանգում մինչ օրս գործում է մի օրենք, համաձայն որի՝ Դուք կարող եք կախել նրան, ով ձեր տարածքում գնդակահարել է ձեր շանը: