Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի։
Նրա խոսքով՝ ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։
Նշենք, որ 6 ամիս առաջ գործարքին համապատասխան կառույցները տվել էին բացասական եզրակացություն, որը, սակայն, հետո փոխվել է։ Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց, թե փաստարկի հիմքով է բացասական եզրակացությունը դարձել դրական։
«6 ամիս առաջ տրվել է բացասական եզրակություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հատ բերել։ Դրանք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են։ Այդ հիմքով էլ բացասականը դարձել է դրական եզրկացություն»,- պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արսեն Թորոսյանը արձագանքեց վարչապետի պատասխանին՝ նշելով, որ նշյալ ընկերությունը այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ աչքի չի ընկել՝ ի տարբերություն «Վիվա-ՄՏՍ»-ի։
«Եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում։ Երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք փարատվում են, կայացվում է համապատասխան որոշում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով, որ իրականացվել է խորը ուսումնասիրություն։