ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ, այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota»  մակնիշի ավտոմեքենան բռնկվել է և այրվել:

Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։52-ին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել