Խորը ուսումնասիրության շնորհիվ փարատվել են եղած մտահոգությունները․ Նիկոլ Փաշինյանը՝ «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի։

Նրա խոսքով՝   ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։

Նշենք, որ 6 ամիս առաջ գործարքին համապատասխան կառույցները տվել էին բացասական եզրակացություն, որը, սակայն,  հետո փոխվել է։ Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց, թե փաստարկի հիմքով է  բացասական եզրակացությունը դարձել   դրական։

«6 ամիս առաջ տրվել է  բացասական եզրակություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հատ բերել։ Դրանք  հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են։  Այդ  հիմքով էլ բացասականը դարձել է դրական եզրկացություն»,- պատասխանեց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արսեն Թորոսյանը արձագանքեց վարչապետի պատասխանին՝ նշելով, որ նշյալ ընկերությունը այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ աչքի չի ընկել՝ ի տարբերություն «Վիվա-ՄՏՍ»-ի։

«Եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում։  Երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք փարատվում են, կայացվում է  համապատասխան որոշում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով, որ իրականացվել է  խորը ուսումնասիրություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել