Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարևորել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական անդորրի հաստատումը՝ առանց օտարերկրացիների միջամտության: Նա այս մասին հայտնել է X սոցկայքի իր միկրոբլոգում՝ Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ հանդիպումից հետո։

«Հանդիպման ընթացքում ես նշել եմ, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ պետք է լուրջ ուշադրություն դարձվի Հարավային Կովկասին: Իրանի դիվանագիտական ապարատի ուշադրությունը պետք է սևեռված լինի այս տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը՝ առանց օտարների միջամտության: Ես կարևորել եմ այս երկու երկրների հետ հարաբերությունների զարգացումը կառավարության հարևանության քաղաքականության ներքո», – գրել է Աբդոլլահիանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել