Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում. Վոլֆովիչ

«Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում»,-այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը․

«Ոչ մի որոշում չի արգելափակվել։

Բելառուսի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները։ Դա նաև խոսում է փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմի հետ, լուծելու այն հարցերը, որոնք ներկայումս վստահված են կազմակերպությանը»,- ասել է Ալեքսանդր Վոլֆովիչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել