Ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Պեսկով

Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, թե ցավում են, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովում հայկական կողմը բարձր մակարդակով ներկայացված չի լինի։

«Իհարկե, կարող ենք ափսոսանք հայտնել, որ վաղվա գագաթնաժողովին Հայաստանի բարձր մակարդակի մասնակցություն չի լինելու, հուսով ենք, որ կլինի աշխատանքային, փորձագիտական ​​մակարդակով, բայց, իհարկե, ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում», – նշել է Պեսկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել