Թուրքիայում «‎լավ պահվածքի» համար ազատ է արձակվել Հրանտ Դինքին սպանած հանցագործը

«Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին փողոցում գնդակահարած մարդասպան Օգյուն Սամասթի նկատմամբ կիրառվել է պայմանական ազատարզկման որոշում, փոխանցում է Ermenihaber-ը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման մեջ հաշվի է առնվել Սամասթի «‎լավ պահվածքը» և նա պիտի անցնի փորձաշրջան։ Նման որոշումը կայացվել է մարդասպանի 16 տարվա բանտարկությունից հետո։

Սամասթը Դինքի սպանության ու ապօրինի զենք կրելու և օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման, որը հետագայում կրճատվել է և կազմել 15 տարի 2 ամիս՝ այն հանգամանքով, որ հանցագործության կատարման պահին Սամասթն եղել է անչափահաս:

Հիշեցնենք, որ Դինքը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրության շենքի մոտ մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել