Հայաստանը միակն է, որտեղ հակամարտող երկրների շահերը թվացյալ չեն բախվում․ Միքայել Համբարձումյան

Իսկապես, բացառիկ երկրում ենք ապրում, բացառիկ ճարպկությամբ և դիվանագիտությամբ: Հայաստանը միակն է, որտեղ հակամարտող երկրների շահերը թվացյալ չեն բախվում։

Այս մասին գրառում է կատարել ԱԱԾ պահեստազորի սպաների միության նախագահ Միքայել Համբարձումյանը։

«1. մեր պետության սահմանների կարևոր հատվածները պահում է Ռուսաստանի Դաշնությունը,

2. ⁠անվտանգության համակարգի կորիզը՝ երկրի ներսում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազան է,

3. ⁠սահմանների այլ հատվածում դիտորդական առաքելություն են իրականացնում Եվրոմիության ներկայացուցիչները,

4. ⁠երկրի տարածքի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից,

5. ⁠միջանցք են բացում, որը գտնվելու է ԱՄՆ վերահսկողության ներքո,

6. ⁠Իրանը սպառնում է նույն այդ միջանցքի բացմանը:

Սա նման է «ռուսական ռուլետկայի»՝ խաղացողի համար բոլոր հետևանքներով…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել