Արդարադատության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հաշտարարների պալատը ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Նշվում է, որ հուշագրի նպատակն է Հայաստանի ողջ տարածքում` հատկապես մարզերում, ստեղծել պայմաններ պարտադիր հաշտարարության արդյունավետ իրականացման համար։
Հուշագրի շնորհիվ հնարավոր կլինի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում իրականացնել հաշտարարություն, որով մեծապես կլուծվի մարզերում հաշատարարության համար տարածքների ապահովման խնդիրը, ինչը էականորեն կնպաստի ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության իրականացմանը:
Այս համագործակցությունն ուղղված է հաշտարարության ինստիտուտի զարգացմանը՝ այն դարձնելով առավել հասանելի ու հարմար քաղաքացիների համար։