Վրաստանի ԱԳՆ-ն՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի փոխադրման մասին

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնաբանել է Ֆրանսիայից Վրաստանի տարածքով Հայաստան զենքի մատակարարումը։

Վրաստանի Հանրային հեռուստաալիքի «Ազատ հայացք» հաղորդաշարի հաղորդավարը նշել է, որ Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկություն է տարածվել ու հետաքրքրվել՝ արդյոք դա կազդի Վրաստանի միջնորդական ջանքերի վրա։

Նախարարը նշել է, որ Վրաստանը երկու երկրներին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցիկ գործառույթից։

Դարչիաշվիլին ասել է, որ յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի։ Նա հավելել է, որ երկրներն իրավունք ունեն ձեռք բերել սովորական զենք ու զինամթերք, որն արգելված չէ միջազգային պայմանագրերով։

«Վրաստանի դիրքորոշումն է՝ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռել օգտվելու մեր տարանցիկ գործառույթից հավասար պայմաններով», – նշել է Դարչիաշվիլին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել