Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կոչ է արել իսլամական աշխարհի երկրներին զինել պաղեստինցիներին Իսրայելի դեմ պայքարելու համար, եթե Գազայի հատվածում մարտերը չդադարեն։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Եթե Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունները (Իսրայել խմբ․ ТАСС) շարունակվեն, և ամերիկյան վարչակազմը չդադարի այս անհավասար պատերազմը, ապա իսլամական երկրները պետք է օգնեն պաղեստինյան ժողովրդին զինելով նրան օկուպացիայի դեմ պայքարելու համար»,- ասել է նա։