Թուրքիայի արևմտյան հատվածում 5․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Ալանյա քաղաքից 22 կմ դեպի հարավ, որտեղ բնակվում է 112 հազար մարդ: Օջախը գտնվել է 14 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։