Հարավային Կորեայում ռոբոտը տեխնիկական սխալի պատճառով «ճզմել» է ռոբոտաշինության ընկերության աշխատակցին։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Գյոնսանգնամ-դո գավառում գտնվող պղպեղի գնահատման գործարանում: Ընկերության աշխատակիցը փորձել է ստուգել՝ ռոբոտի սենսորներն աշխատում են, թե ոչ։
Ինչպես հայտնում է Yonhap-ը, սենսորը, իբր, ճանաչել է աշխատակցին որպես տուփ, որից հետո բռնել է տղամարդուն՝ նրա մարմնի վերին մասը սեղմելով փոխակրիչին և տրորելով դեմքն ու կրծքավանդակը։
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքներից մահացել է։
Donggoseong-ի պաշտոնյան, որին պատկանում է գործարանը, ասել է, որ ընկերությունը օգտագործում է ռոբոտն արդեն հինգ տարի:
Yonhap-ը նշում է, որ այս տարի նմանատիպ ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել Հարավային Կորեայում։ 50-ամյա տղամարդը ծանր վիրավորվել է՝ հայտնվելով ռոբոտի ճանապարհին։