Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով շինծու դատավարությունը շարունակվում է։ Դատարանում պաշտպանական ճառով հանդես է եկել ամբաստանյալի փաստաբան Ռադմիլա Աբիլովան։
Վագիֆ Խաչատրյանի պաշտպան Ռադմիլա Աբիլովան իր պաշտպանական ճառում խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։
Այնուհետև վերջին խոսքի իրավունք է տրվել Խաչատրյանին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցման՝ նա ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և խնդրում է դատարանին արդարացնել իրեն:
Դատավորները խորհրդակցական սենյակում են՝ դատավճիռ կայացնելու համար։
Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող դատական նիստին դատախազը Վագիֆ Խաչատրյանի համար պահանջել է 15 տարվա ազատազրկում:
Պետական մեղադրող Մուգադաս Սուլթանովը հայտարարել է, որ Խաչատրյանն իր պատժի 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մի մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։