Ամեն 10 րոպեն մեկ Գազայի հատվածում մեկ երեխա է զոհվում, ևս երկուսը վիրավորվում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պատճառով։ Նման տվյալներ է տրամադրել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը։
«Միջին հաշվով, յուրաքանչյուր 10 րոպեն մեկ պատերազմում զոհվում է մեկ երեխա, երկուսը՝ վիրավորվում», – ասվում է UNRWA սոցիալական ցանցում X (նախկին Twitter): Գործակալությունը նաև կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչներին հակամարտության ընթացքում։
Ավելի վաղ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում հերթական էսկալացիայի սկսվելուց հետո անկլավում զոհերի թիվը հասել է 10022-ի, որից 4104-ը՝ երեխա։