ԱՄՆ-ն կրճատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը կրճատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ Կոնգրեսի կողմից հատկացված միջոցների սպառման պատճառով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք սկսում ենք ռազմական տեխնիկայի ավելի փոքր փաթեթներ փոխանցել Ուկրաինա, որպեսզի հնարավորինս երկար ընդլայնենք Ուկրաինային աջակցելու մեր հնարավորությունները», – ասել է  նա:

Միևնույն ժամանակ, Ժան-Պիերը Կոնգրեսին կոչ է արել արագորեն հաստատել նախագահ Ջո Բայդենի խնդրանքը հավելյալ 60 միլիարդ դոլար տրամադրելու վերաբերյալ և ցույց տալ, որ «ԱՄՆ-ը շարունակում է խստորեն աջակցել Ուկրաինային»:

Այսօր ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին կփոխանցի ռազմական օգնության նոր փաթեթ՝ մոտ 125 միլիոն դոլար արժողությամբ։ Խոսքը սպառազինությունների մասին է, որոնք ուղարկվելու են Պենտագոնի զինանոցներից։

Ավելի վաղ Բայդենի խնդրանքը Կոնգրեսին՝ Ուկրաինային 24 միլիարդի չափով օգնություն տրամադրելու համար, գրեթե հանգեցրեց ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցմանը: Դրա պատճառը հանրապետական ​​կոնգրեսականների կողմից Կիևի համար նախատեսված միջոցները ներառող բյուջեն հաստատելուց հրաժարվելն էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել