Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայում Թյուքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

«Համաշխարհային մարտահրավերների դեմ մեր պայքարում մեր ամենակարևոր ուժը Թյուքական աշխարհի միասնությունը, համախմբվածությունը և համերաշխությունն է։  Այս ճշմարտությունը տեսել և շարունակում ենք տեսնել վերջերս հանդիպած բազում իրադարձություններում»,-ասել է Էրդողանը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա շուրջ վերջին զարգացումներին, Էրդողանը հայտնել է, որ այդ գործողությունները ուրախություն են պատճառում իրենց։ «Այպիսով մենք մեկ քայլ ավելի մոտ ենք տարածաշրջանում մնայուն խաղաղությանը և մեր ամենամեծ ցանկությունն է, որ գնահատվի բացվող հնարավարության պատուհանը։ Կարևոր է, որ Հայաստանը կատարի Ադրբեջանի նկատմամբ  ստանձնած պարտավորությունները»,- նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով, մեծ կարևորություն ունի Ադրբեջանի «արևմտյան շրջանների» և Նախիջևանի միջև կապը տրանսպորտային ուղղով կյանքի կոչելը։ Նրա պնդմամբ, այդ ուղղու  բացումը լրջորեն կնպաստի տարածաշրջանի երկրների բարօրությանը, իսկ Թուրքիան էլ կկապի Կենտրոնական Ասիային՝ «պապենական հայրենիքին» և այս գործընթացը հաջող ավարտին հասցնելու համար՝ որպես թյուրքական աշխարհ պետք է շարունակվի աջակցությունը Ադրբեջանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել